Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 820 նոր դեպք, ապաքինվել է 6 017 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 820 նոր դեպք, ապաքինվել է 6 017 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 820 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 6 017 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 82 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 785 911 դեպք, որից 722 399 հիվանդ ապաքինվել է, 11 057-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 048 393 պատվաստում, օրական ՝ 1 874 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 838 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 216 վարակված:

Երեկ, նոյեմբերի 14-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 700 նոր դեպք, ապաքինվել է 5 277 պացիենտ, մահացել 81 մարդ:

Թողնել մեկնաբանություն