Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 792 նոր դեպք, ապաքինվել է 663 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 792 նոր դեպք, ապաքինվել է 663 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 792 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 30 940 թեստ, այստեղից 22 256-ը՝ հակագենի արագ թեստով և 8 684-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 5,79%, վերջին 14 օրը –3,24%, վերջին 7 օրը –3,92%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 297 728  դեպք: Ապաքինվել է ևս 663  պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 282 237:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 959 անձ:

Երկրում պատվաստվել է 31 019 անձ, օրական պատվաստվել է 810 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 308 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 270»,- նշված է տեղեկության մեջ: