Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 778 նոր դեպք, ապաքինվել է 3 234 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 778 նոր դեպք, ապաքինվել է 3 234 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 778 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 234 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 63 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 867 071 դեպք, որից 809 830 հիվանդ ապաքինվել է, 12 407-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 238 070 պատվաստում, օրական ՝ 2 674 պատվաստում:

Երեկ, դեկտեմբերի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 410 նոր դեպք, ապաքինվել է 4 732  պացիենտ, մահացել 46 մարդ:

Թողնել մեկնաբանություն