Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք, ապաքինվել է 1 910 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք, ապաքինվել է 1 910 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ապաքինվել է ևս 1 910 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ:

Դրականության ցուցանիշը. վերջին 14 օրը –6.85%, վերջին 7 օրը –6.46%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 603 763 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 572 353, զոհվել է 8 749 անձ:

Բացի այդ, սեպտեմբերի 23-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք, ապաքինվել է 2 646 պացիենտ: