Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք, ապաքինվել է 2 646 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք, ապաքինվել է 2 646 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ապաքինվել է ևս 2 646 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ:

Դրականության ցուցանիշը. վերջին 14 օրը –6.85%, վերջին 7 օրը –6.44%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 602 065 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 570 443, զոհվել է 8 711 անձ:

Բացի այդ, սեպտեմբերի 22-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք, ապաքինվել է 2 024 պացիենտ: