Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 584 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 44 278 թեստ, այստեղից 28 539-ը՝ հակագենի արագ և 15 739-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Այսօրվանը 3,56%, վերջին 14 օրվանը –5,11%, վերջին 7 օրվանը –4,05%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել 4 426 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 85 286 մարդ, օրական ցուցանիշը՝ 3 013:

Կարանտինային գոտիներում ունենք 60 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 258 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 729 անձ:

Բացի այդ, մայիսի 14-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 390 դեպք, ապաքինվել էր 1 070 պացիենտ: