Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք, ապաքինվել է 1 848 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք, ապաքինվել է 1 848 մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 848 մարդ: Վերջին մեկ օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 23 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 635 583 դեպք, որից 602 372 հիվանդ ապաքինվել է, 9 269-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 874 845 պատվաստում, օրական ՝ 3 442 պատվաստում:

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 10-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 490 նոր դեպք, ապաքինվել է 2 056 հիվանդ, մահացել է 25 մարդ: