Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 226 նոր դեպք, ապաքինվել է 688 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 226 նոր դեպք, ապաքինվել է 688 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 226 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 995 թեստ, այստեղից 13 456-ը՝ հակագենի արագ թեստով և 14 539-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 4,38%, վերջին 14 օրը –3,55%, վերջին 7 օրը –4,37%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 300 264 դեպք: Ապաքինվել է ևս 688 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 283 557:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10  մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 981 անձ:

Երկրում պատվաստվել է 33 337 անձ, օրական պատվաստվել է 1 426 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 224 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 424»,- նշված է տեղեկության մեջ: