Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 219 նոր դեպք, ապաքինվել է 301 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 219 նոր դեպք, ապաքինվել է 301 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 219 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 046 թեստ, այստեղից 21 754-ը՝ հակագենի արագ թեստով և 12 292-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,58%, վերջին 14 օրը –2,91%, վերջին 7 օրը –3,26%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 294 540 դեպք: Ապաքինվել է ևս 301 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 280 132:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 925 անձ:

Երկրում պատվաստվել է 27 654 անձ, օրական պատվաստվել է 1 237 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 335 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 848»,- նշված է տեղեկության մեջ: