Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 006 նոր դեպք, ապաքինվել է 1 050 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 006 նոր դեպք, ապաքինվել է 1 050 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 006 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 050 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 17 349 փորձարկում, այդ թվում 5 857-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 11 492-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 254 822 դեպք, այստեղից բուժվել է 244 446 մարդ, մահացել է 3 096 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 490 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 3 069 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 353 պացիենտ:

Բացի այդ, հունվարի 25-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 298 դեպք, ապաքինվել էր 1 311 պացիենտ: