Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 417-ը գրանցվել է Աջարիայում
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 417-ը գրանցվել է Աջարիայում

Աջարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 417 նոր դեպք: Ներկայումս տարածաշրջանում կա կորոնավիրուսով վարակված 6 632 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում մահացել է իննը պացիենտ: Մահացածների տարիքը 49-ից 85 տարեկան է:

Մահվան երկու դեպքը գրանցվել է Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում, երկու հիվանդ մահացել է բժշկական կենտրոնում, մեկը միջազգային հոսպիտալում, մեկը` «Մեդինա» կլինիկայում, մեկըռեֆերալ հիվանդանոցում, մեկը`«Մեդցենտեր» կլինիկայում և մեկը`«Քոբուլեթիի» բժշկական կենտրոնում:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 377 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Աջարիայում «կովիդ 19»-ը հաղթահարել է 15 536 հիվանդ:

Թողնել մեկնաբանություն