Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 3 նոր դեպքից երկուսը կարանտինային տարածքից է, մեկի վարակման աղբյուրը այժմ զննում են
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 3 նոր դեպքից երկուսը կարանտինային տարածքից է, մեկի վարակման աղբյուրը այժմ զննում են

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 3 նոր դեպքից երկուսը կարանտինային տարածքից է, մեկի վարակման աղբյուրը այժմ զննում են:

«Երեկ ունեինք 908 հաստատված դեպք, այսօր ավելացել է ևս երեքը: Ապաքինվել է ևս 7 մարդ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 768: 3 նոր դեպքից երկուսը կարանտինային տարածքից է, մեկի վարակման աղբյուրը դեռևս զննում են»,- նշել է Մարինա Էզուգբաիան:

Էզուգբաիայի փոխանցմամբ, այս պահի դրությամբ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 129 պացիենտ: