Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 265 նոր դեպքերից 165-ը կապված է Աջարիայի, 43-ը՝ Թբիլիսիի, իսկ 22-ը՝ Իմերեթիի հետ
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 265 նոր դեպքերից 165-ը կապված է Աջարիայի, 43-ը՝ Թբիլիսիի, իսկ 22-ը՝ Իմերեթիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 265 նոր դեպքերից 165-ը կապված է Աջարիայի, 43-ը՝ Թբիլիսիի, իսկ 22-ը՝ Իմերեթիի հետ:

Մնացած դեպքերը բաշխվում են տարբեր շրջաններում:

«Ըստ շրջանների, Աջարիան կրկին առաջատարն է: Աջարիայում կա կորոնավիրուսի 165 դեպք, Իմերեթիում՝ 27, Կախեթիում – 6, Թբիլիսիում – 43, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 6, Սամցխե-Ջավախեթիում – 4, Քվեմո Քարթլիում – 3, Շիդա Քարթլիում – 2»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:

Թողնել մեկնաբանություն