Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 25 դեպքից 16-ը հաստատված դեպքի շփման շրջանակից է
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 25 դեպքից 16-ը հաստատված դեպքի շփման շրջանակից է

Կորոնավիրուսի 25 դեպքից 16-ը հաստատված դեպքի շփման շրջանակից է,- այս մասին լրագրողներին է հայտնել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան:

«Սա հաստատված դեպք է Գաչիանիի աղբյուրից: 16-ը հաստատված դեպքի շփման շրջանակից է: Մեկը բուժանձնակազմի անդամ է, հինգը՝ ներկրված դեպք է: Մեկը տեղափոխվել է Աբխազիայից և մեկ պացիենտի համաճարակային հետազոտությունն ընթանում է շփման շրջանակը բացահայտելու և աղբյուրը պարզելու նպատակով»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Այսօրվա թարմացված տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք, ապաքինվել է 10 պացիենտ: