Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 170 նոր դեպքից 124-ը կապված է Աջարիայի, իսկ 20-ը՝ Թբիլիսիի հետ
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 170 նոր դեպքից 124-ը կապված է Աջարիայի, իսկ 20-ը՝ Թբիլիսիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 170 նոր դեպքից 124-ը կապված է Բաթումիի, իսկ 20-ը՝ Թբիլիսիի հետ:

«Երկրում երեկ ունեինք 2392 դեպք, ավելացել է 170-ը և դարձել 2562: 170-ից 88-ը հաստատված դեպքի շփման շրջանակից է, 50-ն ունի ճափորդելու պատմություն, չորսը կարանտինային տարածքից է, մնացածը տենդի կենտրոններում հաստատված դեպքեր են, որոնց շփման շրջանակն այժմ պարզվում է:

Ըստ շրջանների, 170 դեպքը բաշխվել է այսպես. Աջարիա, Բաթումի – 124, Թբիլիսի – 20, Իմերեթի, Քութաիսի – 13, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Զուգդիդի – 6, Գուրիա, Օզուրգեթի – 3, Մցխեթա – 3, Ռաճա-Լեչխումի – 1»,- հայտարարել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, 11-ով ավելացել է ապաքինվածների թիվը:

Թողնել մեկնաբանություն