Վրաստանում անցկացված ընտրություններին հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պաշտպանված էր. Լատվիայի արտգործնախարարություն
Վրաստանում անցկացված ընտրություններին հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պաշտպանված էր. Լատվիայի արտգործնախարարություն

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված ընտրությունները մրցակցային էին և հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պաշտպանված էին,- այս մասին ասված է Լատվիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, «Լատվիան ողջունում է հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները»:

«Ընտրությունները մրցակցային էին, հիմնարար ազատությունները լիովին պաշտպանված էին: Համավարակը մարտահրավեր էր, որը հաջողությամբ հաղթահարվեց: Հուսով ենք, որ տեղի կունենա միջազգային դիտորդների հանձնարարականների իրականացում նոյեմբերի 21-ին,  ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում»,- ասված է Լատվիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ: