Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է հաղորդակցության մեխանիզմների, այդ թվում՝ Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գծի արդյունավետ կիրառումը
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է հաղորդակցության մեխանիզմների, այդ թվում՝ Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գծի արդյունավետ կիրառումը

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է հաղորդակցության մեխանիզմների, այդ թվում՝ Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գծի արդյունավետ կիրառումը,- այս մասին նշված է դեսպանության հայտարարությունում, որը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է առկա հաղորդակցության մեխանիզմների, այդ թվում՝ Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գծի արդյունավետ կիրառումը, որը նպաստել է օգոստոսի 20-ին Վրաստանի 8 քաղաքացու ազատ արձակմանը: Նրանք ձերբակալվել էին Հարավային Օսեթիայի դե ֆակտո իշխանության կողմից:

Մենք շարունակում ենք կոչ անել, որպեսզի ավարտվեն նման անօրեն ձերբակալությունները»,- նշված է դեսպանության հայտարարությունում:

Օկուպացնող ուժերի կողմից ձերբակալված Վրաստանի 8 քաղաքացիներին ազատել էին օգոստոսի 20-ին:

აშშ-ის საელჩო მიესალმება არსებული კომუნიკაციის მექანიზმების, მათ შორის ევროკავშირის სადამკვირვებლო მისიის ცხელი ხაზის…

Posted by US Embassy Tbilisi, Georgia on ხუთშაბათი, 22 აგვისტო, 2019