Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ֆինանսավորելու է Ջվարի (Խաչի) վանքի կոնսերվացման աշխատանքների առաջին փուլը
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ֆինանսավորելու է Ջվարի (Խաչի) վանքի կոնսերվացման աշխատանքների առաջին փուլը

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության տեղեկությամբ, ԱՄՆ-ի դեսպանությունը ֆինանսավորելու է Ջվարի (Խաչի) վանքի կոնսերվացման աշխատանքների առաջին փուլը:

«Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը նոյեմբերի 12-ին Ջվարի վանքի նախագիծն անվանելու է 2019 թվականի դեսպանի մշակութային ժառանգության հիմնադրամի մրցույթի հաղթող: Նախագծի շրջանակներում Գիորգի Չուբինաշվիլու անվան վրացական արվեստի պատմության և հուշարձանների պաշտպանության ազգային հետազոտական կենտրոնին փոխանցվելու է $100,000:

Հիմնական տաճարը (մ.թ 586-605) Ջվարի վանքի ամենակարևոր և արժեքավոր հուշարձանն է: Ջվարի վանքը Մցխեթայի պատմական հուշարձանների մասն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում է:

ԱՄՆ-ի դեսպանի մշակութայմբ, ժառանգության պահպանման հիմնադրամն աշխարհի մասշտաբով ավելի քան 125 երկրում ֆինանսավորել է ավելի քան 1000 նախագիծ»,- նշված է ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարությունում: