Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Քելլի Դեգնանին այսօր լսելու են սենատի նիստին
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Քելլի Դեգնանին այսօր լսելու են սենատի նիստին

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին այսօր լսելու են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված դիվանագետ Քելլի Դեգնանին:

Տեղեկությունն այս մասին հրապարակվել է Սենատի պաշտոնական կայքէջում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին:

Քելլի Դեգնանը խորհրդական-դեսպանի կարգի կարիերային դիվանագետ է, որն այժմ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդական է: Նախքան այս պաշտոնն զբաղեցնելը Քելլի Դեգնանն աշխատում էր որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Իտալիայում, գործադիր քարտուղարի տեղակալ պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Կոսովոյում:

25-ամյա կարիերայի ընթացքում Քելլի Դեգնանն աշխատում էր որպես քաղաքական խորհրդական ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ի ներկայացուցչությունում և Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության քաղաքական խորհրդականի տեղակալ: Քելլի Դեգնանը եղել է պետական քարտուղարի և քաղաքական հարցերով պետական դեպարտամենտի քարտուղարի օգնականի հատուկ տեղակալ: Նա ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան է ստացել Նորսվեսթեռնի համալսարանում: