Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը գտնվում էր Լուգարի կենտրոնում (ֆոտոշարք)
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը գտնվում էր Լուգարի կենտրոնում (ֆոտոշարք)

Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը գտնվում էր Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխանցմամբ, դեսպանը հանդիպել է կենտրոնի գլխավոր տնօրենին և աշխատակազմին: Ամիրան Գամղրելիձեն շնորհանդեսի տեսքով ներկայացրել է կենտրոնի և հանրային առողջապահական համակարգի զարգացման մասին տեղեկությունը և ԱՄՆ-ի կառավարական գործընկերային և դոնոր կազմակերպությունների դերը նշված գործընթացում:

Քելլի Դեգնանն ընդգծել է Վրաստանի արդյունավետ պատասխանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, շնորհակալություն հայտնել կենտրոնի աշխատակիցներին՝ ամերիկյան ինստիտուտների հետ արդյունավետ համագործակցության համար:

Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կոնֆերանսի դահլիճում, Ուլթեր Ռիդի ռազմական հետազոտական ինստիտուտի (WRAIR) նախաձեռնությամբ, անցկացվել է Սան-Դիեգոյի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի համատեղ ծրագրի երկու վրաց ուսանողների ստաժավորման ավարտական արարողությունը:

Միջոցառումից հետո հյուրերն ուսումնասիրել են Լուգար կենտրոնի լաբորատորիաները և ծանոթացել վրաց գիտնականների գործունեությանը: