Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը դատապարտել է սահմանազատման գործողությունները
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը դատապարտել է սահմանազատման գործողությունները

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը տարածում է տեղեկություն, դեսպան Քելլի Դեգնանն առաջին անգամ այցելել է Օձիսիի մերձակայքի վարչական շփման գիծ:

«Այցի ժամանակ, մամուլի հետ զրուցելիս դեսպանը դատապարտել է սահմանազատման գործողությունները, «առանձնապես կորոնավիրուսի դեմ պայքարի պահին, երբ բոլորս պետք է գործենք կյանքեր փրկելու համար»: Դեսպանը վրդովմունք է հայտնել համավարակի հետ կապված ապատեղեկատվության պատճառով,հատկապես Լուգարի կենտրոնի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կյանք փրկող գործունեության մասին: Դեսպանը մեկ անգամ ևս նշել է ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Նա պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դուրս բերի իր օկուպացնող ուժերը և կատարի 2008 թվականի պայմանագրով ստանձնած պարտականությունները»,- հայտարարում են ԱՄՆ-ի դեսպանությունում:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը և Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլին գտնվում էին Դուշեթիի շրջանի Օձիսի գյուղում, բռնազավթված գոտու մոտ:

ელჩი დეგნანი პირველად ეწვია ოძისის მახლობლად არსებულ ადმინისტრაციულ გამყოფ ხაზს. ვიზიტის დროს, მედიასთან საუბრისას ელჩმა…

Posted by US Embassy Tbilisi, Georgia on პარასკევი, 01 მაისი, 2020