Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան. Վրաստանի կառավարությունը շատ լավ է աշխատել կորոնավիրուսի ճգնաժամը կառավարելու համար և հպարտ կլինենք աշխատել նրա հետ
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան. Վրաստանի կառավարությունը շատ լավ է աշխատել կորոնավիրուսի ճգնաժամը կառավարելու համար և հպարտ կլինենք աշխատել նրա հետ

Վրաստանի կառավարությունը շատ լավ է աշխատել կորոնավիրուսի ճգնաժամը կառավարելու համար և հպարտ կլինենք աշխատել նրա հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

«Մենք մեծ ներդրում ենք ունեցել միմյանց հետ գործընկերության և համագործակցության շինարարության համար: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում համագործակցությունը դրա վառ ապացույցն է: Կառավարությունը շատ լավ է աշխատել կորոնավիրուսի ճգնաժամը կառավարելու համար և հպարտ կլինենք աշխատել Վրաստանի հետ: Այստեղ արտակարգ դրությունը լավ էր կառավարվում, որպեսզի էկոնոմիկայի զարգացումը լիներ հնարավոր, որը Վրաստանին անհրաժեշտ է: Մենք ցանկանում ենք օգնել Վրաստանին: Այսպիսով, կասկած չունեմ, որ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կրկին ամուր է»,- հայտարարել է Քելլի Դեգնանը: