Վրաստանում ԱՄՆ-ը դեսպանը գտնվում էր օկուպացված գոտու մոտ
Վրաստանում ԱՄՆ-ը դեսպանը գտնվում էր օկուպացված գոտու մոտ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը և Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլին գտնվում էին Դուշեթիի շրջանի Օձիսի գյուղում, բռնազավթված գոտու մոտ:

ՊԱԾ-ի փոխանցմամբ, պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը Քելլի Դեգնանին փոխանցել է լիարժեք տեղեկություն օկուպացված Ցխինվալիի շրջանից եկող մարտահրավերների և վտանգի մասին: Ընդգծվել են նաև այն խնդիրները, որոնց ամեն ամեն օր բախվում է տեղի բնակչությունը, անօրեն փշալարերի, ցանկապատների և արհեստական այլ պատնեշների պատճառով:

«Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանին փոխանցելէ լիարժեք տեղեկություն բռնազավթված շրջանների և օկուպացված գոտու երկայնքով տիրող իրավիճակի մասին: Մենք համարում ենք, որ նման բարձրաստիճան հյուրերի այսօրվա այցը շատ կարևոր է, որպեսզի նրանք իրենց աչքով գնահատեն այն խնդիրները, մարտահրավերները և ռիսկերը, որոնք գալիս են օկուպացված շրջաններից»,- հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Խոջևանիշվիլին:

Քելլի Դեգնանը մեկ անգամ ևս նշել է, որ ԱՄՆ-ը կայուն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Առաջին անգամ է ինձ տրվել հնարավորություն, գալ օկուպացված գոտու մոտ և գնահատում եմ այս հնարավորությունը: Սեփական աչքով եմ տեսնում մինչ այդ այս գեղեցիկ գյուղերում միասին ապրող մարդկանց բաժանությամբ պայմանավորված ողբերգությունը: Սա իրոք ցավալի է: Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և երբ տեսնում եմ, թե ինչ է կառուցվում օկուպացված գոտու մյուս կողմում, առավել համոզվում եմ, որ Ռւոսաստանը պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտականությունները և դուրս բերի իր ուժերը, այն պայմանագրով, որն ինքն է ստորագրել»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը: