Վրաստանում ԱՄՆ դեսպանություն. Կոչ ենք անում իշխանությանը և ընդդիմությանը, ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ դատարանի այսօրվա որոշման հետ կապված
Վրաստանում ԱՄՆ դեսպանություն. Կոչ ենք անում իշխանությանը և ընդդիմությանը, ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ դատարանի այսօրվա որոշման հետ կապված

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի հետ կապված դատարանի որոշմանն է արձագանքել Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն իր թվիթերյան էջում:

«Կոչ ենք անում իշխանությանը և ընդդիմությանը, ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ դատարանի այսօրվա որոշման հետ կապված: Բռնությունը ձեռնտու է միայն Վրաստանի կայունության խաթարման ցանկացողներին: Տիրող իրավիճակը պետք է հանգուցալուծվի խաղաղ ձևով»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց էր սահմանել կալանք: