Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, այսպես կոչված ժամանակավոր բյուջեի հաստատման պատճառով լիարժեք չի աշխատում
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, այսպես կոչված ժամանակավոր բյուջեի հաստատման պատճառով լիարժեք չի աշխատում

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի այսպես կոչված ժամանակավոր բյուջեի հաստատման պատճառով, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը լիարժեք չի աշխատում:

Դեսպանատնից առաջին ալիքին հայտնել են, որ հիմնախնդիրը չի վերաբերում հյուպատոսական բաժնին, սակայն դեսպանատանը օպերացիոն գործունեությունը այս փուլում չի իրականացվում:

Դեսպանատան կայք էջում գրված է նաև, որ մինչ ԱՄՆ-ի կառավարության լիարժեք աշխատանքի վերականգնումը էջը չի թարմացվելու, բացի արտակարգ և անվտանգության լրատվությունների տեղադրմանը:

Հիշեցնենք, հունվարի 20-ին ԱՄՆ-ի սենատը չի հաստատել  կառավարության ֆինանսավորման օրինագիծը: Այն վերջնականապես քննարկելու են փետրվարին:

Պատճառը դեմոկրատ և հանրապետական սենատորների միջև անհամաձայնությունն է: