Վրաստանում 2019-2020 թվականների ուսումնական տարին ակադեմիական չի հայտարարվի, 12-րդ դասարանցիները ուսումնական տարին կավարտեն մայիսի 20-ին, առաջիդասարանցիները մայիսի 27-ին, իսկ մնացած դասարանները հունիսի 15-ին

Վրաստանում 2019-2020 թվականների ուսումնական տարին ակադեմիական չի հայտարարվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանում ուսումնական տարին անցել է հեռավար, առցանց ռեժիմում:

«12-րդ դասարանցիները ուսումնական տարին կավարտեն մայիսի 20-ին իսկ առաջիդասարանցիները մայիսի 27-ին: Մնացած դասարանները հունիսի 15-ին: Բացի այդ, ցանկանում եմ ասել, որ ազգային քննությունները կանցկացվեն սովորական ռեժիմով և նրանց ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկա օրերին»,- ասել է Գիորգի Գախարիան: