Վրաստանում 1000 մաքսավորի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել, իսկ մայիսի 31-ին հաստատված դեպքը մաքրման աշխատակից է, ով մաքսավորների հետ շփում չի ունեցել
Վրաստանում 1000 մաքսավորի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել, իսկ մայիսի 31-ին հաստատված դեպքը մաքրման աշխատակից է, ով մաքսավորների հետ շփում չի ունեցել

Նոր կորոնավիրուսի ռիսկային խմբերի նպատակային թեստավորման շրջանակներում հետազոտվել է 1000 մաքսավոր և այս պահի դրությամբ, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ, հետազոտվել է «Սադախլո», «Լագոդեխի», «Գուգութի», «Գարդաբանի երկաթուղի», «Ղազբեգի», «Սարփի», «Բաթումիի նավահանգստի», «Փոթիի նավահանգստի», «Վալե», «Կարծախի», «Նինոծմինդա», «Մտկվարի», «Գարդաբանի» անցակետերի մոտ 1000 մաքսավոր: Լուգարի լաբորատորիա ուղարկված նմուշների պատասխանները բացասական են:

«Բացի այդ, եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին հաստատված դեպքը մաքրման ընկերության աշխատակիցն է և աշխատում էր «Սադախլո ավտոճանապարհի» հարակից տարածքում: Մաքսավորները, քաղաքացիները և այլ ծառայությունների ներկայացուցիչները նշված կնոջ հետ շփում չեն ունեցել:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ համակարգմամբ, կորոնավիրուսի լիարժեք թեստավորման գործընթացն իրականացվում է նաև Եկամուտների ծառայության այլ մաքսակետերում»,- հայտարարում է Եկամուտների ծառայությունը: