Վրաստանն ու Եվրամիությունը անց են կացնելու ասոցացման հանձնաժողովի վեցերրորդ նիստը
Վրաստանն ու Եվրամիությունը անց են կացնելու ասոցացման հանձնաժողովի վեցերրորդ նիստը

Վրաստան-Եվրամիություն ասոցացման հանձնաժողովի հերթով վեցերրորդ նստաշրջանը, հեռակա կարգով անց է կացվելու այսօր:

Նիստը, ռոտացիայի սկզբունքի համապատրասխան, վարելու է արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի տնօրինության ղեկավար, Լյուկ Դեվինը: Վրացական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին: Նիստին մասնակցելու են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, Եվրահանձնաժողովը և Վրաստանի պետական ​​գերատեսչությունները:

Ասոցացման հանձնաժողովը Վրաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական ձևաչափերից մեկն է, որի շրջանակներում քննարկվում է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը, մասնավորապես ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Այս համատեքստում քննարկվելիք հարցերի թվում են Վրաստանում ասոցացման օրակարգով տարբեր ոլորտներում իրականացված կամ ընթացող բարեփոխումները, ինչպես նաև համագործակցությունը առևտրի, տրանսպորտի, կապի, էներգետիկայի և կրթության ոլորտներում `Ասոցացման համաձայնագրով սահմանված գերակայությունների համաձայն:

Հանձնաժողովի նիստում կքննարկվի նաև Եվրամիություն-Վրաստան համագործակցությունը՝ անվտանգության ոլորտում և Ռուսաստան-Վրաստան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության ներգրավվածությունը:

Հանդիպման ընթացքում խոսքը վերաբերելու է նաև «կովիդ 19» համավարակի ու դրա տնտեսական հետևանքների հաղթահարման գործընթացում համագործակցությանը և Եվրամիության օգնությանը:

Կողմերը կքննարկեն նաև 2021 թթվականի արևելյան գործընկերության գագաթնաժողովին վերաբերող հարցեր:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը: