Վրաստանն արդեն ունի բոլոր պրակտիկ գործիքները դաշինքին անդամագրվելու համար. Դավիթ Զալկալիանի
Վրաստանն արդեն ունի բոլոր պրակտիկ գործիքները դաշինքին անդամագրվելու համար. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին ԱՄՆ-ի ատլանտյան խորհրդի, ԱՄՆ-ի Գերմանիայի Մարշալի հիմնադրամի և Մյունհենի միջազգային կոնֆերանսի կողմից կազմակերպված միջոցառմանը (NATO Engages: The Alliance at 70 Years),խոսել է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու և պաշտպանության և անվտանգության տեսանկյունից գրանցած արդյունքների և սպասելիքների մասին:

Ինչպես ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած լրատվության մեջ, Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ այն փուլում, երբ հնարավոր կլինի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումները թարգմանվեն պրակտիկայում, Վրաստանը պատրաստ կլինի ընթանալ առաջ:

«Մենք զարգացնում ենք ամուր երկկողմ հարաբերությունները դաշինքի անդամների և մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ աննախադեպ են, համագործակցում ենք պաշտպանության և անվտանգության ոլորտներում, որը մեկ անգամ ևս ուժեղացնում է մեր զինված ուժերի պաշտպանունակությունը և վիճակը: Մենք միևնուն ժամանակ սերտ համագործակցում ենք Ֆրանսիայի և Գերմանիայի և դաշինքի այլ անդամների հետ, և հույս ունենք, որ այս գործողությունները մոտեցնում են Վրաստանին դաշինքին անդամագրվելու համար»,-հայտարարել է արտաքին գործերի նախարարը, ՆԱՏՕ-ի հիմնադրման 70 ամյակին նվիրված արտաքին գործերի նախարարների մինիստերիալին զուգահեռ անցկացվող միջոցառմանը խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Բացի այդ, արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկան իրենից ներկայացնում է դաշինքի կողմից Վրաստանի ճանաչման հերթական ցուցադրում և հստակ ապացույց է, որ Վրաստանը իր տեղն ունի դաշինքի քաղաքական օրակարգում: