Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային միավորում են Եվրոպական ձգտումները, ընդհանուր արժեքները, և մենք Արևելյան գործընկերության հավատարիմ մասնակիցներ ենք. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային միավորում են Եվրոպական ձգտումները, ընդհանուր արժեքները, և մենք Արևելյան գործընկերության հավատարիմ մասնակիցներ ենք. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում նախատեսված հանդիպումների կապակցությամբ գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Իրակլի Ղարիբաշվիլին գրում է, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կիսում են եվրոպական ձգտումներն ու ընդհանուր արժեքները և հանդիսանում են Արևելյան գործընկերության հավատարիմ մասնակիցներ։

«Մենք սկսում ենք ասոցացված եռյակի առաջին այցը Բրյուսել, որի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Մարիա Սասոլի հետ։ Մենք կիսում ենք եվրոպական ձգտումներն ու ընդհանուր արժեքները և հանդիսանում ենք Արևելյան գործընկերության հավատարիմ մասնակիցներ։ Մեր նպատակն է առաջ շարժվել Եվրամիության հետ քաղաքական, տնտեսական և ոլորտային ինտեգրման ճանապարհով»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։