Վրաստանին քննարկում ենք որպես կարևոր գործընկեր. ՆԱՏՕ-ի ծովային գործողությունների հրամանատար
Վրաստանին քննարկում ենք որպես կարևոր գործընկեր. ՆԱՏՕ-ի ծովային գործողությունների հրամանատար

Հյուսիս Ատլանտյան դաշինքը Սև ծովի ավազանի ուսումնասիրումը սկսել է միայն մոտ անցյալում: Այս տարածաշրջանում Վրաստանը դաշինքի համար կարևոր գործընկերն է,-այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի ծովային գործողությունների հրամանատար Կլիվ Ջոնսթոնը արել է Վաշինգթոնում «Ատլանտյան խորհրդում», որտեղ քննարկվել են ծովային ուժերի կարևորությանը և դերին վերաբերող հարցեր: Լրատվությունը այս մասին տարածել է Ամերիկայի ձայնը:

«Մենք մեծացրել ենք ներկայությունը Սև ծովում և ուսումնասիրում ենք տարածաշրջանը: Վրաստանին քննարկում ենք որպես կարևոր գործընկեր: Մոտ երկու ամիս առաջ իմ տեղակալը թուրքական նավի և բրիտանական խմբի հետ միասին այցելել է Վրաստան, որտեղ սահմանապահների հետ միասին անց են կացվել զորավարժություններ: Մենք գիտակցում ենք, որ Վրաստանը ծովային անվտագության տեսանկյունից մեծ ռեսուրսներ չունի և, որ նրանք այդ ուղղությամբ աշխատանքը սկսել են այն բանից հետո, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներից նվեր են ստացել մի քանի նավ»,-ասել է ՆԱՏՕ-ի բարձրպաշտոնյան:

Ջոնսթոնի խոսքերով, դաշինքի փորձագետներին զարմացրել  են  վրաց սահմանապահների հմտությունները՝ լրատվության ձեռք բերման և մշակման տեսանկյունից, ինչը մեզ օգնել է տարածաշրջանին ավելի լավ ծանոթանալու գործում:

«Ամերիկայի ձայնը» գրում է, որ Միջերկրական ծովի ավազանի երկրներում ներգաղթյալների ճգնաժամը և Ռուսաստանի կողմից աշնանը անց կացրած «Զապադ 2017» լայնածավալ զորավարժությունները, ակտիվացրել են ՆԱՏՕ-ում ծովային անվտանգության մասին բանավեճերը:

Գործակալության փոխանցմամբ, «Ատլանտյան խորհրդի» հետզոտող Քրիստին ՈՒորթմուտը ասում է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և ծովային անվտանգության մասին պետք է մտածել տարբեր ուղղություններով, կլինի դա Հյուսիս-Ատլանտյան մասում, Բալթյան ծովում,  թե Սև ծովում:

«ՈՒորթմուտի խոսքերով, 2001 թ. սեպտեմբերի 9-ից հետո դաշինքի հիմնական գործը ահաբեկչության դեմ պայքարն է, սակայն ծովային անվտանգության հարցը ՆԱՏՕ-ի համար նույնպես կարևոր է: Կազմակերպությունը պետք է մտածի նոր մարտահրավերների մասին, կլինի դա ներգաղթյալների ճգնաժամը, մաքսանենգությունը թե Ռուսաստանի ծովային ուժերի ուժեղացումը»,-գրում է Ամերիկայի ձայնը: