Վրաստանից Եվրամիություն արտահանումն ավելացել է 13.2 տոկոսով
Վրաստանից Եվրամիություն արտահանումն ավելացել է 13.2 տոկոսով

Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց հայտարարագրված առևտրի) 2018 թվականի հունվարի-սեպտեմբերին կազմել է 9 124.8 մլն դոլլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 20.8 տոկոսով: Արատքին առևտրի մասին նախնական արդյունքները հրապարակել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայություն (ՎՎԱԶ)

ՎՎԱԶ-ի տեղեկությամբ, այստեղից արտահանումը կազմում է 2 448.1 մլն դոլլար (25.7 տոկոսով ավել), իսկ ներմուծումը՝ 6 676.7 մլն դոլլար (19.1 տոկոսով ավել): Վիճակագրության ծառայության տվյալներով, Վրաստանի բացասական առևտրի հաշվեկշիռը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 4 228.6 մլն դոլլար և արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 46.3 տոկոս:

2018 թվականի հունվարի-սեպտեմբերին, Վրաստանից Եվրամիության երկրներ իրականացված արտահանման ծավալը սահմանվել է 533.0 մլն լարիով, որը 13.2 լարիով ավել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից և կազմում է երկրի ամբողջ արտահանման 21.8 տոկոսը: