Վրաստանի ժողովրդական պաշտպան. 2020 թվականին ընտանիքում բռնության պայմաններում սպանվել է երեք կին
Վրաստանի ժողովրդական պաշտպան. 2020 թվականին ընտանիքում բռնության պայմաններում սպանվել է երեք կին

Մեր տվյալներով, միայն 2020 թվականին ընտանիքում բռնության պայմաններում սպանել են երեք կին և իրականացվել է երեք կին սպանելու փորձ,- այս մասին գրում է Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան՝ ֆեյսբուքյան էջում:

Ժողովրդական պաշտպանը խոսում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

«Այն հատվածային ջանքը, որը պետության կողմից իրականացվում է կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար, բավական չէ: Բացի այդ, պետք է ավելի շատ աշխատանք տարվի կրթության, հասարակությունում կարծրատիպերի փոփոխման, զոհերի աջակցության ուղղությամբ»,- գրում է Լոմջարիան:

Թողնել մեկնաբանություն