Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցում է Իսպանիայում անցկացվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցում է Իսպանիայում անցկացվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվող FITUR միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-տոնավաճառին։

Երկրի ճանաչողականությունը բարձրացնելու և զբոսաշրջային հոսքեր ներգրավելու նպատակով, Զբոսաշրջության ազգային վարչությունը ցուցահանդեսի շրջանակներում անցկացնում է շնորհանդեսներ և հանդիպումներ։

Այս տարվա ցուցահանդեսին, Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հետ միասին, շնորհանդեսային ստենդին ներկայացված է մինչև 15 վրացական ընկերություն, Թբիլիսիի քաղաքապետարանը, Աջարիայի զբոսաշրջության վարչությունը և DMO Իմերեթին:

FITUR-ը Եվրոպայի ամենամեծ զբոսաշրջային տոնավաճառներից մեկն է, որին ամեն տարի մասնակցում են ավելի քան տասը հազար ընկերություններ հարյուրից ավելի երկրներից:

Միջազգային ցուցահանդեսը կավարտվի հունվարի 23-ին։

«Չնայած համավարակին, Վրաստանն այս տարի ցուցահանդեսին ներկայացված է շատ տպավորիչ ստենդով։ Մադրիդյան ցուցահանդեսին մասնակցում ենք 11 ընկերությունների հետ։ Հարկ է նաև նշել, որ FITUR-ը ցուցահանդես է, որն անցկացվում է ամեն տարի՝ չնայած համավարակին։ Ցուցահանդեսին ներկայացված է ողջ Եվրոպան, և, հետևաբար, մենք լրացուցիչ հնարավորություն ունենք համավարակի պայմաններում մեր զբոսաշրջային արտադրանքը տեղադրելու շատ ճիշտ և արդյունավետ դիրքում»,- ասել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի տեղակալ Մեդեա Ջանիաշվիլին։