Վրաստանի Եվրոպական ընտրությունն միանշանակ է և ուղղակի. Լաշա Դարսալիա
Վրաստանի Եվրոպական ընտրությունն միանշանակ է և ուղղակի. Լաշա Դարսալիա

Վրաստանն ունի երկու կարմիր գիծ. Դա տարածքային ամբողջականությունն է և մեր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը: Սրանք այն կարմիր գծերն են, որոնցից Վրաստանը չի պատրաստվում շեղվել, – այս մասին Ժնևում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

Լաշա Դարսալիային հարցրել են, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարության մասին, որտեղ նա ասում է, որ Վրաստանի ցանկությունը, անդամակցել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անհիմն ընտրություն է, դա տարածաշրջանում ավելի մեծ սրացում, լարվածություն և անորոշություն կբերի:

Ինչպես նշել է Լաշա Դարսալիան, Վրաստանի եվրոպական ընտրությունը միանշանակ է և ուղղակի:

«Ես ուզում եմ ընդգծել Եվրոպական դատարանի որոշումը: Սա շատ կարևոր որոշում է, որն ամեն ինչ կոչում է իր անունով: Իր անունն է տալիս օկուպացիային, էթնիկական զտումներին և դրա համար պատասխանատու ուժերին: Առաջին անգամ չէ, որ մեր դիրքերը արմատապես տարբերվում են, բայց Ռուսաստանի կողմից նման հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս որոշումը: Ինչ վերաբերում է եվրոպական ընտրությանը, դա միանշանակ է: Վրաստանն ունի երկու կարմիր գիծ. Դա տարածքային ամբողջականությունն է և մեր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը: Սրանք այն կարմիր գծերն են, որոնցից Վրաստանը չի պատրաստվում շեղվել», – հայտարարել է Լաշա Դարսալիան: