Վրաստանի խորհրդարանում հիմնվում է էթիկայի խորհուրդ
Վրաստանի խորհրդարանում հիմնվում է էթիկայի խորհուրդ

Վրաստանի խորհրդարանում հիմնվում է էթիկայի խորհուրդ: Համապատասխան որոշման նախագիծը ներկայացվելու է այսօրվա բյուրոի նիստին, որի հեղինակն է մեծամասնության անդամ Իրինե Փրուիձեն:

Էթիկայի խորհրդի ստեղծումը նախատեսում է նոր օրակարգը: Որոշման նախագծով սահմանված է, որ էթիկայի խորհուրդը կազմված է լինելու 16 անդամից:

«Խորհրդարանի անդամի կողմից էթիկայի նորմերի պաշտպանությունը լավ կառավարման հիմնական բաղկացուցիչ մասնիկն է և ծառայում է հասարակության առջև պատգամավորի հաշվեպարտավորության աճին: Էթիկայի օրենսգիրքը խորհրդարանի անդամի պահվածքը կարգավորելու է նրա կարգավիճակից ելնելով և սահմանելու է կարգը, որոնք պետք է նախատեսվեն ՝սեփական գործունեության, գործընկերների, համագործակիցների,մամուլի և այլ ինստիտուտների հետ հարաբերությունների ժամանակ»,-ասված է նախագծի պարզաբանող քարտում:

Թողնել մեկնաբանություն