Վրաստանի խորհրդարանում առաջին սահմանադրության 100-ամյա հոբելյանի առթիվ տեղի կունենա տոնական նիստ
Վրաստանի խորհրդարանում առաջին սահմանադրության 100-ամյա հոբելյանի առթիվ տեղի կունենա տոնական նիստ

Այսօր ՝ փետրվարի 21-ին, Վրաստանի խորհրդարանում տեղի կունենան, Առաջին Սահմանադրության 100-ամյակին նվիրված միջոցառումները:

Ինչպես հայտարարում են Վրաստանի խորհրդարանում, միջոցառման շրջանակներում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և վրացի մեծ հասարակական գործչի ժառանգ, 10-ամյա Էքվթիմե Թաղաիշվիլին կբացեն «Էքվթիմե Թաղաիշվիլիի անվան վրացական պառլամենտարիզմի թանգարան»:

Առաջին Սահմանադրության 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական նիստին, որը կկայանա լիագումար նիստերի դահլիճում, խոսքով ելույթ կունենան, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին և Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան:

Նախատեսվում է նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Լևան Իոսելիանիի և եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիի ելույթները:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, միջոցառման շրջանակներում խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն պարգևատրվելու է «Ազատության խորհրդարանական շքանշանով»: Իրակլի Կոբախիձեն համապատասխան դրամական պարգևը կփոխանցի ուռուցքաբանական ախտորոշում ունեցող երեխաներին:

Բացի այդ, խորհրդարանի 13 աշխատակիցներ կարժանանան կրծքանշանների օրենսդիր մարմնում առնվազն 25 տարվա հաջող ծառայության համար:

Միջոցառմանը ներկա են գտնվելու՝ Վրաստանի նախագահը, վարչապետի թեկնածուն, ինքնավար հանրապետությունների կառավարությունների և գերագույն խորհուրդների նախագահները, դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները, Վրաստանի Սահմանադրական և Գերագույն դատարանների նախագահները, Թբիլիսիի քաղաքապետը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահը, պատրիարքարանի և կրոնական դավանանքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էքվթիմե Թաղաիշվիլիի ազգականները: