Վրաստանի խորհրդարանում անհայտ նյութ մտցնելու փաստով հետաքննությունը իրականացվում է առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու հոդվածով
Վրաստանի խորհրդարանում անհայտ նյութ մտցնելու փաստով հետաքննությունը իրականացվում է առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու հոդվածով

Վրաստանի խորհրդարանում անհայտ նյութ մտցնելու փաստով սկսվել է հետաքննություն: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից:

Նրանց տեղեկություններով, հետաքննությունը սկսվել է 117-րդ հոդվածով, ինչը նշանակում է առողջությանը միտումնավոր վնաս հասցնել:

Օրենսդիրները խորհրդարանում նիստի ընթացքում հոտ են զգացել: Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Իրակլի Կոբախիձեն, նիստերի դահլիճ են մտել ընդիմադիր պատգամավորները և իր հետ բերել անհայտ նյութ: Պատգամավոր Զազա Պապուաշվիլիի լրատվությամբ, ուժեղ հոտը դահլիճում առաջացել է այն բանից հետո, երբ ներս են եկել Լելա Քեբուրիան և Իրմա Նադիրաշվիլին: Իրմա Նադիրաշվիլիի անունը լրագրողների հետ զրույցում նշել է նաև Մամուկա Մդինարաձեն:

Օրենսդիր մարմին էր կանչվել շտապ օգնություն: