Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ է (ֆոտոշարք)
Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ է (ֆոտոշարք)

Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում գտնվող ցուցարարները ոստիկանությունից պահանջում են թույլ տալ մոտենալ խորհրդարանի մուտքին:

Ցույցի մասնակիցները գտնվում են Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցում: Տեղում գտնվում են նաև ընդդիմության առաջնորդները: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց տեղաշարժի հնարավորություն չեն տալիս:

Տեղում պարբերաբար լարվում է իրավիճակը:

ՆԳՆ-ի պաշտոնական տվյալներով, ուշ գիշեր խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող ցույցին ձերբակալել են 28 անձի, տուժել է երեք մարդ: