Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրել են Արչիլ Թալակվաձեին
Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրել են Արչիլ Թալակվաձեին

Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրել են Արչիլ Թալակվաձեին: Արչիլ Թալակվաձեին օրենսդրական մարմնի խոսնակի պաշտոնում ընտրել են 94 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ: Գրանցվել էր 101 պատգամավոր:

Քվեարկությանը չեն մասնակցել «ազգային շարժման» և «եվրոպական Վրաստանի» անդամները:

Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի նախագահի պաշտոնում փոխարինել է Իրակլի Կոբախիձեին, որը պաշտոնից հեռացել էր մի քանի օր առաջ:

9-րդ կանչի խորհրդարանում Արչիլ Թալակվաձեն խորհրդարանային մեծամասնության լիդերն էր: 2014-2016 թվականներին նա զբաղեցնում էր ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը: 2012-2014 թվականներին նա պատժակատարողության նախարարի տեղակալն էր: