Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն սկսում է այցը ԱՄՆ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն սկսում է այցը ԱՄՆ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն սկսում է այցը Ամերիկայի միացյալ նահանգներ:

Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, այցն իրականացվում է եռակողմ միջխորհրդարանական համագործակցության (Վրաստան-Մոլդովա-Ուկրաինա) շրջանակներում:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ուկրաինացի և մոլդովացի գործընկերներ՝ Անդրիի Պարուբիսի և Անդրիան Կանդուսի հետ միասին հանդիպելու է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների խոսնակ Փոլ Ռայանին և երեք երկրների ԱՄՆ-ի կոնգրեսի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բարեկամական խմբերի անդամներին:

Ինչպես նաև նախատեսված է Վրաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը կոնգրեսի Վրաստանի բարեկամական խմբի համանախագահներ Թեդ Փոյի և Ջերի Կոնոլիսի, կոնգրեսի ժողովրդավարական գործընկերության համանախագահների Փիթեր Ռոսքամին և Դևիդ Փռայսին, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի Եվրոպայի ենթակոմիտեի նախագահ Ռոն Ջոնսոնի և համանախագահ Քրիս Մերֆիի, սենատոր Քորի Գարդերի, ինչպես նաև, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Ուես Միթչելի հետ:

Իրակլի Կոբախիձեն մասնակցելու է նաև Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի (AFPC) և Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումներին: