Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերն արգելափակված են
Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերն արգելափակված են

Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերն արգելափակված են։

Ցուցարարները խորհրդարանի երեք մուտքերը փակել էին երեք երեկոյան։

Ինչպես հայտարարել են ընդիմադիր քաղաքական գործիչները, այսօր ոչ մի պատգամավոր չի մտնի խորհրդարան։

Բացի այդ, խորհրդարանում այսօր տեղի է ունենալու բյուրոյի նիստ և խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնավարման հանձնաժողովի նիստը։

Ցուցարարները առավոտից խորհրդարան չեն թողնում պատգամավորներին։ Օրենսդրական մարմին եկած պատգամավոր Ռևազ Արվելաձեին ճանապարհել են սուլոցներով։ Խորհրդարանի մոտ են կենտրոնացված նաև իրավապահները, ում օգնությամբ պատգամավորները հեռանում են խորհրդարանի տարածքից։

Դրա հետ մեկտեղ վրացական երազանքի գրասենյակում հավաքվում են կուսակցության լիդերները։