Վրաստանի խորհրդարանը իր ցավակցությունն է հայտնել Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներիններին
Վրաստանի խորհրդարանը իր ցավակցությունն է հայտնել Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներիններին

Վրաստանի խորհրդարանը իր ցավակցությունն է հայտնել Դուշեթիի մունիցիպալիտետում, Բիսո գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից զոհված անձանց ընտանիքի անդամներին։ Այս մասին նշված է Վրաստանի խորհրդարանի կողմից հրապարակված նամակում, որը տարածել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 17 և ծանր վիրավորվել երեք մարդ։ Միջադեպի կապակցությամբ, կառավարության կարգադրությամբ օգոստոսի 25֊ը հայտարարվել է սգո օր։ Կարգադրության համաձայն, օգոստոսի 25֊ին Վրաստանի տարածքով վարչական շենքերից իջեցնելու են պետական դրոշները։