Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ, ընդունեց սահմանադրական փոփոխությունները
Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ, ընդունեց սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Դեմ է քվեարկել երեք պատգամավոր:

Քվեարկությանն այս անգամ ևս չի մասնակցել «Ազգային շարժումը», երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկա չէր «Եվրոպական Վրաստանը», որը սահմանդրական փոփոխություններին աջակցել էր առաջին ընթերցմամբ:

Սահմանադրական նախագիծը հաշվի առնելով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:

Փոփոխություններով սահմանվելու է, որ համամասնական ընտրությունները կանցկացվեն մեկ տոկոս ընտրական պատնեշի պայմաններում:

Օրինագծով սահմանվել է նաև այն, որ մինչև 2024 թվականը, արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում, կգործի ներկայացված սահմանադրական օրինագծով սահմանված ժամանակավոր ընտրական համակարգը: