Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցելու է ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքին 
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցելու է ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքին 

Փետրվարի 20֊21֊ին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի է ունենալու, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Հոփբուրգի պալատում, վեհաժողովի շրջանակներում տեղի ունենալիք մշտական և երեք գլխավոր հանձնաժողովի, ինչպես նաև լիագումար նիստերին մասնակցելու  է նաև Վրաստանի պատվիրակությունը, որն առաջին անգամ ղեկավարելու է Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ, Կախա Կուճավան։

Ձմեռային նստաշրջանի շրջանակներում, խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների մոտ 300 ներկայացուցիչներ քննարկելու են ԵԱՀԿ֊ի տարածաշրջանում ընթացող գործընթացները, այդ թվում անվտանգության մարտահրավերները, շրջակա միջավայրի և էկոլոգիական հարցերը, տնտեսական և ներգաղթի հետ կապված խնդիրները։

Վիեննայում, ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում, խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան իրենց եվրոպացի գործընկերների հետ։

Թողնել մեկնաբանություն