Վրաստանի խորհրդարական պատվիրակությունը միացել է ԵԽԽՎ-ի #NotInMyParliament նախաձեռնությանը
Վրաստանի խորհրդարական պատվիրակությունը միացել է ԵԽԽՎ-ի #NotInMyParliament նախաձեռնությանը

Ստրասբուրգում գտնվող Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին, միացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի #NotInMyParliament նախաձեռնությանը:

Սեքսիզմի, ճնշումների և կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված նախաձեռնությունը Եվրաոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն սկսել էր նոյեմբերի 23-ին:

Նախաձեռնությունը մշակվել էր այն բանից հետո, երբ վեհաժողովի և միջխորհրդարանական միության (IPU) կողմից համատեղ անցկացված հետազոտությունը բացահայտել է խորհրդարաններում սեքսիզմի, ճնշումների և կանանց նկատմամբ բռնության ահազանգող ցուցանիշը: