Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետներին հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը
Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետներին հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը

Վրաստանի վարչապետը ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ միասին բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում Բրյուսելում։ Իրակլի Ղարիբաշվիլիին, Դենիս Շմիգալին և Նատալյա Գավրիլիցային աշխատանքային ընթրիքին հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է Ասոցացված եռյակի ղեկավարների հանդիպումը Բաթումում, նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ և նշել, որ դա ամուր քայլ է հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ։ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել Եվրամիության և ասոցացված գործընկերների ղեկավարների հանդիպումները կանոնավոր դարձնելու նախաձեռնությամբ, որոնք հերթով կանցկացվեն ասոցացված երկրներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի հռչակագրում կարևոր է արտացոլել Ասոցացված եռյակի երկրների համար առաջնահերթ խնդիրներն ու ակնկալիքները։ Երեք երկրների վարչապետները վերահաստատել են ընդհանուր դիրքորոշումը, որ գագաթնաժողովի համար կարևոր է նոր հնարավորություններ բացել գործընկեր երկրների համար Եվրամիությանը հետագա ինտեգրման ճանապարհին` հիմնված տարբերակման և այլ սկզբունքների, ինչպես նաև առաջնահերթությունների և ուղղությունների վրա:

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին կենտրոնացել է նաև Վրաստանի կառավարության հավակնոտ ծրագրի վրա, որը նախատեսում է 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնել։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ շատ կարևոր է, որ գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը արտացոլի Վրաստանի եվրոպական ընտրությունը, ինչպես նաև նրա ամուր աջակցությունը երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Եվրամիության հետ տրանսպորտային և հաղորդակցության կապերի ամրապնդումը և այս ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև մուտքը Եվրամիության Միասնական տնտեսական տարածք և առավելագույնի հասցնել ոլորտային համագործակցությունը, ինչը կնպաստի ասոցացված երկրների ֆիզիկական ինտեգրմանը Եվրամիությանը: