Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը լիիրավ անդամագրությունն է, սկսում ենք գործել նոր օրակարգով. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը լիիրավ անդամագրությունն է, սկսում ենք գործել նոր օրակարգով. Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը լիիրավ անդամագրությունն է, և հենց այդ պատճառով մենք սկսում ենք գործել օրակարգով, որը կոչվում է ճանապարհային քարտեզ դեպի Եվրոպա, որը ավելի լայն է քան ասոցացման մասին համաձայնագիրը,- այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունը Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրումն է:

«Բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մեր թիմի հիմնական առաջնահերթությունը՝ Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրումն է,  այս ճանապարհին մենք պետք է իրականացնենք բարեփոխումներ, և բոլորը լավ տեսնում են, որ այդ բարեփոխումները դրական արձագանք են ստանում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: 2017 թվականին մեր հիմնական հաջողությունը Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմի հաստատումն էր: Իհարկե դա միայն ազատ տեղաշարժ չէր Եվրոպայի հետ, այլ Եվրամիության կողմից հստակ ազդանշան համագործակցությունը շարունակելու համար»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը անդամագրվելն է:

«Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը անդամագրությունն է և հենց այդ պատճառով մենք սկսում ենք գործել օրակարգով, որը կոչվում է ճանապարհային քարտեզ դեպի Եվրոպա, որը ավելի լայն է քան ասոցացման մասին համաձայնագիրը: Համոզված եմ մենք հաջողությամբ կիրականացնենք մեր ծրագիրը: Ինչպես նաև շարունակելու ենք համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Վարչապետը: