Վրաստանի վարչապետն իր առաջին պաշտոնական այցերը սկսում է հարևան երկրներից
Վրաստանի վարչապետն իր առաջին պաշտոնական այցերը սկսում է հարևան երկրներից

Վաղը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կայցելի Ադրբեջան:

Վարչապետի առաջին արտասահմանյան այցերի վերաբերյալ լրատվությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայությունը նշում է, որ Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի առաջին պաշտոնական այցերը կլինեն Վրաստանի հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են, ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրատնտեսական ուղղություններում:

Հոկտեմբերի 9-ին, Գիորգի Գախարիան կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան: Ծրագրվում է նաև Վրաստանի վարչապետի այցը Թուրքիայի հանրապետություն, որը տեղի կունենա ամսվա վերջին:

Մամուլի ծառայության հաղորդմամբ, Վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Բրյուսել տեղի կունենա այն բանից հետո, ինչ կավարտվեն Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային հարցերը, և Եվրահանձնաժողովը կսկսի իրականացնել իր լիազորությունները: