Վրաստանի վարչապետի պահակախմբի ևս երկու անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանի վարչապետի պահակախմբի ևս երկու անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի պահակախմբի ևս երկու անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել Գիորգի Գախարիայի թիկնապահներից մեկի մոտ: Դրա պատճառով Վրաստանի վարչապետը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Այս մասին Գիորգի Գախարիան գրել էր իր ֆեյսբուքյան էջում:

«Ցավոք, ես այժմ ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, որի հետ երեկ երկար շփում ունեի, թիրախային ընտրովի փորձարկման ժամանակ ախտորոշել են կորոնավիրուս: Ուստի ես անցել եմ ինքնամեկուսացման մեջ և կշարունակեմ աշխատել այս ռեժիմով»,- գրել է Գիորգի Գախարիան: